Ամիր Աբդուլլահյանը ժամանել է Բեյրութ
Մարտ 24, 2022 13:56 Asia/Tehran
Սիրիա կատարած այցից հետո Իրանի ԱԳ նախարարը Լիբանան է ժամանել լիբանանցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը, տարածաշրջան և Սիրիա կատարած այցից հետո, հինգշաբթի օրը ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ հանդիպելու է լիբանանցի պաշտոնյաների հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ամիր Աբդոլլահյանի երկրորդ այցն է Լիբանան:
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը գլխավորելով մի պատվիրակություն չորեքշաբթի օրը մեկնել էր Դամասկոս, որտեղ հանդիպել էր այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Պիտակ