Նիքզադ. Իրանը ջանք չի խնայի Սիրիային օգնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i168180-Նիքզադ._Իրանը_ջանք_չի_խնայի_Սիրիային_օգնելու_համար
Իրանի Իսլամական Խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը չորեքշաբթի օրը հայտարարել է. «Թեհրանը կշարունակի աջակցել Դամասկոսին՝ Սիրիայի վերակառուցման գործում»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 31, 2022 04:07 Asia/Tehran

Իրանի Իսլամական Խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը չորեքշաբթի օրը հայտարարել է. «Թեհրանը կշարունակի աջակցել Դամասկոսին՝ Սիրիայի վերակառուցման գործում»:

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, Նիքզադը հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է և Թեհրանը մերժում է Սիրիայի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն և այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: 

Նա նշել է. «Թեհրանը ջանք չի խնայի՝ հատկապես առևտրի, տնտեսության և վառելիքի ոլորտներում Սիրիային աջակցելու հաղթահարել այս փուլը»։

Ֆեյսալ ալ-Մեղդադը հայտարարել է, որ Սիրիայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցները հակասում են բարոյական սկզբունքներին: Նա բարձր է գնահատել Վիեննայի բանակցություններում Իրանի իշխանությունների  քաղաքական խոհեմությունը և կոչ է արել ԱՄՆ-ին և արևմտյան երկրներն առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: