Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում
Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ հանդիպման շրջանակում Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպել են՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրները:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի Պետական խորհրդի անդամ և արտգործնախարար Վան Յին, ընդգծել են առաջարկվող նախագծերի ավարտն արագացնելու և տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Ամիր Աբդոլլահյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է արևմտյան երկրների կողմից անկախ պետությունների դեմ պատժամիջոցների անօրինական կիրառմանը և ընդգծել է, որ այս խնդրին հակազդելը կարևոր է ճգնաժամերը կանխելու համար:
Չինաստանի ԱԳ նախարարը, գնահատելով իրանական կողմի մասնակցությունը Աֆղանստանի հարևանների երրորդ հանդիպմանը, ընդգծել է 25-ամյա փաստաթղթի իրականացման համար երկու կողմերի սերտ համագործակցության և խորհրդակցության անհրաժեշտությունը և համագործակցությունը միջազգային կազմակերպություններում։
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Վիեննայի բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները և ընդգծել արևմտյան որոշ երկրների նկատմամբ միակողմանի և անօրինական պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio