Ամիր Աբդոլլահյան. Պահանջներ ներկայացնելու փոխարեն, ՄԱՆ-ն պետք է իրատեսորեն գործի
https://parstoday.ir/hy/news/iran-i168872-Ամիր_Աբդոլլահյան._Պահանջներ_ներկայացնելու_փոխարեն_ՄԱՆ_ն_պետք_է_իրատեսորեն_գործի
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը հաստատակամ է լավ համաձայնության հասնելու համար: Իսկ ԱՄՆ-ն, պահանջներ ներկայացնելւո և բնակցությունների ընթացքը ձգձելու ու դրանց խոչընդոտելու փոխարեն, պետք է իրատեսական մոտեցում ցուցաբերի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 03:43 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Պահանջներ ներկայացնելու փոխարեն, ՄԱՆ-ն պետք է իրատեսորեն գործի

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը հաստատակամ է լավ համաձայնության հասնելու համար: Իսկ ԱՄՆ-ն, պահանջներ ներկայացնելւո և բնակցությունների ընթացքը ձգձելու ու դրանց խոչընդոտելու փոխարեն, պետք է իրատեսական մոտեցում ցուցաբերի»:

Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սլակովիչի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Չինաստանը, Ռուսաստանը և Եվրոպեռյակը կառուցողական դիրքորոշումներ ունեն՝ համաձայնության հասնելու ճանապարհին»:

ԻԻՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել նաև բանակցություններում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Էնրիկե Մորայի ջանքերը:

Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին և ՆԱՏՕ-ի գործողություններին, ԱՄիր Աբդոլլահյանն ասել է. «Դիվանագիտություն ու երկխոսության ուղին ընտրելը և պատերազմի շարունակումը կանխելը կլինի այս ճգնաժամի միակ լուծումը»:

Շնորհավորելով Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին և կառավարությանը ռամազան սրբազան ամսվա և Նոռուզ տոնի կապակցությամբ, Նիկոլա Սակովիչը հույս է հայտնել, որ Վիեննայի բանակցությունները հնարավորինս արագ կհասնեն ցանկալի արդյունքի։