Սերբիայի պաշտպանության նախարարն իրավիճակը Կոսովոյում պայթյունավտանգ է որակել
https://parstoday.ir/hy/news/world-i188682-Սերբիայի_պաշտպանության_նախարարն_իրավիճակը_Կոսովոյում_պայթյունավտանգ_է_որակել
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյի հյուսիսում ու Մետոքիայում պայթյունավտանգ է, կարող է բռնկվել «լուցկու հատիկի բոցից» և վերածվել էսկալացիայի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 15:05 Asia/Tehran
  • Սերբիայի պաշտպանության նախարարն իրավիճակը Կոսովոյում պայթյունավտանգ է որակել

Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյի հյուսիսում ու Մետոքիայում պայթյունավտանգ է, կարող է բռնկվել «լուցկու հատիկի բոցից» և վերածվել էսկալացիայի։

«Մթնոլորտը Կոսովոյում և Մետոքիայում այնքան լարված ու պայթյունավտանգ է, որ բավական է լուցկու մեկ հատիկի բոց, որ կրակ բռնկվի և իրավիճակը զարգանա ոչ ցանկալի հունով»,- հայտարարել է Վուչևիչը՝ TV Prva-ի եթերում։

Սերբիայի պաշտպանության նախարարը մեղադրել է Կոսովոյի իշխանություններին՝ «կազմակերպված ահաբեկչություն» և «էթնիկ զտմանը միտված քաղաքականություն» վարելու մեջ։   

aysor.am