Բաղերի Քանի. Առաջիկայում կստորագրվեն Իրան-Սերբիա երկկողմ համագործակցության կարևոր փաստաթղթեր
https://parstoday.ir/hy/news/iran-i183818-Բաղերի_Քանի._Առաջիկայում_կստորագրվեն_Իրան_Սերբիա_երկկողմ_համագործակցության_կարևոր_փաստաթղթեր
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալն ասել է. «Իրանը և Սերբիան, նկատի ունենալով հարաբերությունների երկար պատմությունը և ընդհանուր շահերը, ձգտում են ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 03:48 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Առաջիկայում կստորագրվեն Իրան-Սերբիա երկկողմ համագործակցության կարևոր փաստաթղթեր

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալն ասել է. «Իրանը և Սերբիան, նկատի ունենալով հարաբերությունների երկար պատմությունը և ընդհանուր շահերը, ձգտում են ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում»։

Ալի Բաղերի Քանին, ով իր սերբ գործընկերոջ հրավերով մեկնել է Բելգրադ, հանդիպել է սերբական որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Բաղերի Քանին ասել է. «Քաղաքական-տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ Իրան-Սերբիա հարաբերությունների իրավական հիմքերը կամրապնդվեն»:

Փաստաթղթերը նախատեսվում է ստորագրել և փոխանակել Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Բելգրադ, և Սերբիայի նախագահի՝ Թեհրան կատարելիք այցերի ընթացքում։

Հանդիպմանը Բաղերի Քանին ներկայացրել է նաև Իրանի դիրքորոշումները միջուկային բանակցությունների, ուկրաինական ճգնաժամի և էներգետիկ ճգնաժամի հետ կապված հարցերի վերաբերյալ։