Խորհրդարանի 250 պատգամավորներ միջուկային բանակցությունների հարցով նամակ են ուղղել Իրանի նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i169086-Խորհրդարանի_250_պատգամավորներ_միջուկային_բանակցությունների_հարցով_նամակ_են_ուղղել_Իրանի_նախագահին
Իրանի Իսլամական Խորհրդարանի այսօրվա դռնբաց նիստի ավարտին ընթերցվել է միջուկային բանակցությունների վերաբերյալ ավելի քան 250 պատգամավորների ստորագրությամբ նամակ՝ ուղղված երկրի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2022 16:45 Asia/Tehran
  • Խորհրդարանի 250 պատգամավորներ միջուկային բանակցությունների հարցով նամակ են ուղղել Իրանի նախագահին

Իրանի Իսլամական Խորհրդարանի այսօրվա դռնբաց նիստի ավարտին ընթերցվել է միջուկային բանակցությունների վերաբերյալ ավելի քան 250 պատգամավորների ստորագրությամբ նամակ՝ ուղղված երկրի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին։

Նախագահին ուղղված նամակի մի հատվածում, բարձր գնահատելով Իրանի բանակցային  խմբի ջանքերը, պատգամավորներն ընդգծել են.«Փորձը ցույց է տալիս, որ իրանական կողմին բավարար երաշխիքներ տրամադրելու ԱՄՆ-ի  ցանկության բացակայությունը չի կարող երաշխավորել Իրանի ժողովրդի իրավունքները: Հիշեցնելով բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից որոշ անձանց և ընկերությունների նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցները, նշվել է, որ դրանք վկայում են ԱՄՆ-ի ապակառուցողական մտադրությունների մասին, որոնց  պետք է ուշադրություն դարձնել վերջնական համաձայնագրում»:

«Նոր բանակցություններում ԱՄՆ-ը պետք է իրավական երաշխիք տա, որ դուրս չի գա ՀԳՀԾ-ից, և հարցը պետք է ամբողջությամբ օրինական կերպով վավերացվի այդ երկրի որոշում կայացնող կառույցներում, ներառյալ՝ Կոնգրեսում, որպեսզի վերջիններս հետագայում ոչ մի խոչընդոտ չհարուցեն դրա իրագործման ճանապարհին»,- ասված է նամակում:

«Իսլամական խորհրդարանը կաջակցի ցանկացած համաձայնագրի, որը, հարգելով խորհրդարանի օրենքը և համակարգի գծած կարմիր գծերը, կերաշխավորի Իրանի ժողովրդի շահերը»,-ընդգծվել է նամակում: