Էսլամի. Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցություններում առաջընթաց կա
https://parstoday.ir/hy/news/iran-i197722-Էսլամի._Իրանի_և_Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալության_միջև_բանակցություններում_առաջընթաց_կա
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է,-«Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցություններում առաջընթաց կա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2023 15:41 Asia/Tehran
  • Էսլամի. Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև  բանակցություններում առաջընթաց կա

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է,-«Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցություններում առաջընթաց կա»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին այսօր (չորեքշաբթի) կառավարության  նիստի շրջանակներում ասել է.-«Իրանի և  ՄԱԳԱՏԷ-ի  միջև բանակցություններում  առաջընթաց կա, և տեխնիկական ու փորձագիտական ​​պատվիրակությունները ամեն օր շփվում են միմյանց հետ»։ .

Էսլամին հավելել է,-«Ներկայումս 67 ռադիոդեղ  է մատակարարվում  երկրի 210 բժշկական կենտրոններին և հիվանդանոցներին, և սա այն  քանակն է,որի վրա մենք աշխատում ենք , հաշվի առնելով ախտորոշիչ և թերապևտիկ ոլորտում առկա բազմազանությունը»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է.-«Այս տարի (1402 թ.) երկու նոր տեսակի ռադիոդեղեր  գտնվում են  կլինիկական փուլում, և այժմ ռադիոդեղերը ամբողջությամբ արտադրվում են երկրի ներսում»։