Իրանը լուսանկարներում. Կակաչների փառատոն Արաքում, գարունը գեղեցիկ է գունավոր կակաչներով
https://parstoday.ir/hy/news/iran-i169368-Իրանը_լուսանկարներում._Կակաչների_փառատոն_Արաքում_գարունը_գեղեցիկ_է_գունավոր_կակաչներով
2022 թվականի ապրիլի 11-ից Արաքի կակաչների այգում անցկացվում է կակաչների փառատոնը՝ ուրախ միջավայր ստեղծելով Իրանի Կենտրոնական նահանգի բնակիչների և զբոսաշրջիկների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 12:50 Asia/Tehran

2022 թվականի ապրիլի 11-ից Արաքի կակաչների այգում անցկացվում է կակաչների փառատոնը՝ ուրախ միջավայր ստեղծելով Իրանի Կենտրոնական նահանգի բնակիչների և զբոսաշրջիկների համար:

Արաքի քաղաքապետարանի այգիների և կանաչ տարածքների կազմակերպության գործադիր  տնօրեն Ահմադ Հասանին, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է, որ կակաչների փառատոնն ավելի քան 100 հազար  կակաչներով, մանուշակներով ու դեկորատիվ թփերով, կայացել է  8 հազար քառակուսի մետր տարածքում, որպեսզի ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկները կարողանան   հիշարժան պահեր անցկացնել այս գեղեցիկ միջավայրում:

նա նշել է. «Կակաչն Իրանի ազգային ծաղիկներից է  և իր ուրույն տեղն ունի իրանական մշակույթում»։

Արաքի կակաչների այգին Իրանի կենտրոնական նահանգի Արաք քաղաքի հանգստի և զբոսաշրջային  ​​վայրերից: Այստեղ կա նաև լիճ, ինչպես նաև ջերմոց: