Իրանը լուսանկարներում. Կակաչների փառատոն Արաքում, գարունը գեղեցիկ է գունավոր կակաչներով
2022 թվականի ապրիլի 11-ից Արաքի կակաչների այգում անցկացվում է կակաչների փառատոնը՝ ուրախ միջավայր ստեղծելով Իրանի Կենտրոնական նահանգի բնակիչների և զբոսաշրջիկների համար:
Արաքի քաղաքապետարանի այգիների և կանաչ տարածքների կազմակերպության գործադիր տնօրեն Ահմադ Հասանին, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է, որ կակաչների փառատոնն ավելի քան 100 հազար կակաչներով, մանուշակներով ու դեկորատիվ թփերով, կայացել է 8 հազար քառակուսի մետր տարածքում, որպեսզի ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկները կարողանան հիշարժան պահեր անցկացնել այս գեղեցիկ միջավայրում:
նա նշել է. «Կակաչն Իրանի ազգային ծաղիկներից է և իր ուրույն տեղն ունի իրանական մշակույթում»։
Արաքի կակաչների այգին Իրանի կենտրոնական նահանգի Արաք քաղաքի հանգստի և զբոսաշրջային վայրերից: Այստեղ կա նաև լիճ, ինչպես նաև ջերմոց:











