Կիևում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայում դեսպանության աշխատանքը վերսկսվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i169818-Կիևում_Իրանի_դեսպանը_հայտարարել_է_որ_Ուկրաինայում_դեսպանության_աշխատանքը_վերսկսվել_է
Ուկրաինայում Իրանի դեսպանը տեղեկացրել Կիևում դեսպանության գործունեության վերսկսման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2022 08:20 Asia/Tehran
  • Կիևում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայում դեսպանության աշխատանքը վերսկսվել է

Ուկրաինայում Իրանի դեսպանը տեղեկացրել Կիևում դեսպանության գործունեության վերսկսման մասին:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին թվիթերում գրել է.«Ուկրաինայում Իրանի դեսպանության աշխատանքը վերսկսվել է»:

Մորադին նշել է.«Իրանի դեսպանատան գործունեությունը հետպատերազմյան օրերին չի դադարել ո՛չ Ուկրաինայի ներսում, ո՛չ էլ Մոլդովայում ժամանակավոր հաստատման հետ, և այժմ Կիևում դեսպանատան աշխատողները պատրաստ են սպասարկել իրանցի հայրենակիցներին»:

Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նաև Իրանի դեսպանն է Մոլդովայի Հանրապետությունում: