Խաթիբզադեն Աֆղանստանի իշխանություններին կոչ է արել հայտնաբերել և պատժել ահաբեկչական գործողության հեղինակներին
https://parstoday.ir/hy/news/iran-i169832-Խաթիբզադեն_Աֆղանստանի_իշխանություններին_կոչ_է_արել_հայտնաբերել_և_պատժել_ահաբեկչական_գործողության_հեղինակներին
Դատապարտելով արևմտյան Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությունը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն Աֆղանստանի իշխանություններին կոչ է արել հայտնաբերել և պատժել այս ահաբեկչական գործողության հեղինակներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2022 17:38 Asia/Tehran

Դատապարտելով արևմտյան Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությունը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն Աֆղանստանի իշխանություններին կոչ է արել հայտնաբերել և պատժել այս ահաբեկչական գործողության հեղինակներին:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Ղալե նո շրջանում երկու պետական ​​և մասնավոր ուսումնական հաստատությունների դիմաց տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Աֆղանստանի լրատվական աղբյուրները հայտնել են, որ  թալիբները լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել Քաբուլի արևմտյան հատվածում այսօր տեղի ունեցած պայթյունները:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թաքֆիրականները հերթական անգամ հանցագործություն են կատարել և Աֆղանստանի հողը շաղախել են անմեղ երեխաների արյամբ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Հակակրոնականները, նույնիսկ չհարգեցին Ռամազան բարեբաստիկ ամիսը»: