Իրանը լուսանկարներում- Շիմբար ճահիճը Զագրոսի լեռների կանաչ գոհարը
Ապրիլ 20, 2022 14:08 Asia/Tehran
Շիմբար պահպանվող ջրաճահճը գտնվում է Իրանի Զագրոս լեռների երկայնքով։
Խուզեստան նահանգի բարձունքներում գտնվելու պատճառով այս ճահիճը ենթարկվում է լեռնային կլիմայի ազդեցությանը և ունի բարեխառն կլիմա և առատ տեղումներ, հատկապես աշնանը և ձմռանը:
Անտառային բնությունը և տարածաշրջանում գերակշռող ծառատեսակը պարսկական կաղնին է: Տարածաշրջանի կենդանատեսակներից են գայլը, շագալը, աղվեսը և արջը։
Նաև այս ճահիճում ապրում են թռչունների բազմաթիվ տեսակներ, ինչպիսիք են հավալուսանները, ծիծեռնակները և այլն:
Պիտակ