Իրանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում պայթյունների կրկնվելու կապակցությամբ
Անդրադառնալով Աֆղանստանի տարբեր քաղաքներում մի քանի պայթյունների կրկնվելու մասին հրապարակված լուրերին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, Թեհրանի մտահոգությունն է հայտնել այս ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
Այսօր Աֆղանստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մազար Շարիֆում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։
Երկու օր առաջ Քաբուլի արևմտյան երկու ուսումնական կենտրոններում տեղի ունեցած արյունալի պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադառնալով Աֆղանստանում Ռամազան բարեբաստիկ ամսին մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին և ծոմապահների թիրախավորվելուն, ասել է.«Ահաբեկչական գործողությունները գարշելի են»:
Անդրադառնալով Մազար Շարիֆում պայթյունների հետեւանքով տասնյակ զոհերի ու վիրավորների մասին հրապարակված հաղորդումներին,Խաթիբզադեն հարձակումների զոհերի հարազատներին համբերություն է մաղթել, և վիրավորներին՝ առողջություն։