Մազար Շարիֆում Իրանի գլխավոր հյուպատոս. Մզկիթների վրա հարձակումը անմարդկային արարք է
Աֆղանստանի Մազար Շարիֆում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Սեյեդ Հասան Յահավին, Բալխ նահանգ Մազարի Շարիֆ քաղաքի Մոհամմադ Ռասուլուլլահի մզկիթի աղոթարարների վրա կատարված ահաբեկչությունից հետո հայտարարել է. «Այս աններելի հանցագործությունը հակասում է մարդկային և բարոյական բոլոր չափանիշներին»։
Յահյավին հայտարարել է. «Բացի մարդու իրավունքները ոտնահարելուց, հանցագործ ահաբեկիչները միաժամանակ անտեսել են մզկիթի, Սուրբ Ղուրանի, հավատացյալների և ծոմ պահող մարդկանց սրբությունը և կատարել հակաիսլամական և հակամարդկային արարք»:
Մազար Շարիֆում Իրանի գլխավոր հյուպատոսը հավելել է. «Մազար Շարիֆում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը, դատապարտելով այս հարձակումը, աղոթում է Աստծուն այս միջադեպի նահատակների հոգիներին խաղաղություն և փրկվածներին համբերություն»։
Որոշ աղբյուրներ Մազար Շարիֆում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը 50 է նշել: