Խաթիբզադեն դատապարտել է Աֆղանստանի Կունդուզի սուննի մզկիթի պայթյունը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Աֆղանստանի Կունդուզ նահանգի սուննի մզկիթիում տեղի ունեցած պայթյունը:
Ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 60 զոհ, 320 վիրավոր:
Սաիդ Խաթիբզադեն, դատապարտելով ահաբեկչությունն, Աստծուց ողորմություն է խնդրել զոհերի և համբերություն՝ նրանց հարազատների համար:
Անդրադառնալով Աֆղանստանում վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին, Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել այդ երկրում բռնության աճի կապակցությամբ, նշելով. «Կունդուզ նահանգում սուննի մզկիթի վրա իրականացված հարձակումը, որը հաջորդեց նախօրեին Մազար-է-Շարիֆի շիա մզկիթի վրա կատարված ահաբեկչությանը, վկայում է, որ օտարերկրյա վարձկան ահաբեկիչները նպատակ ունեն քաղաքացիական պատերազմ հրահրել Աֆղանստանում»: