Իրան. Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններն ակտիվացել են
https://parstoday.ir/hy/news/iran-i170180-Իրան._Աֆղանստանում_ԻԼԻՊ_ի_ահաբեկչական_գործողություններն_ակտիվացել_են
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է., որ Թեհրանը խորապես մտահոգված է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններով և ԻԼԻՊ-ն ակիվացրել է տարածաշրջանում իրականացվող ահաբեկչական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2022 06:54 Asia/Tehran
  • Իրան. Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններն ակտիվացել են

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է., որ Թեհրանը խորապես մտահոգված է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններով և ԻԼԻՊ-ն ակիվացրել է տարածաշրջանում իրականացվող ահաբեկչական գործողությունները:

Ուրբաթ օրը, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով  հանդիպման ժամանակ, Զահրա Էրշադին ասել է. «Գաղտնիք չէ, որ Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ներկայությամբ, տարածաշրջանում ահաբեկչական գործողություններն ավելացել են»:

Էրշադին հավելել է. «Իրանը մտահոգված է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններով և երկրի իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերջին սարսափելի հարձակումների մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Իրանցի դիվանագետը նաև ասել է. «Տարածաշրջանի անապահով վիճակը ստեղծվել է ԻԼԻՊ-ի գործողությունների հետևանքով, ինչպես նաև մի շարք երկրների անպատասխանատու քաղաքականության արդյունքում, որոնք ահաբեկիչներին Իրաքից ու Սիրիայից տեղափխել են Աֆղանստան»:

«Հաշվի առնելով, որ ահաբեկչությունը չի ճանաչում սահմաններ, դրա դեմ պայքարում համաշխարհային, տարածաշրջանային և հարևան երկրների համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է Էրշադին: