Իրանի ներքին գործերի նախարար. Դիմադրության ճանապարհը շարունակվում է
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«Դիմադրության, հակաիմպերիալիստական ու հակաահաբեկչության ճանապարհը շարունակվում է me] թափով»։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, սրբավայրերի պաշտպան նահատակների ընտանիքների հետ հանդիպման շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասել է.«Սրբավայրի պաշտպանները քայլում են Իրանի և Աֆղանստանի երկու ժողովուրդների ընդհանուր ճանապարհով ու նպատակով, և որ թշնամիները չեն կարողանա պառակտում ստեղծել նրանց միջև: Նրանց ճանապարհը շարունակվելու է»:
Իրանի ներքին գործերի նախարարը հավելել է. «Նահատակների ընտանիքները ցույց են տալիս դիմադրության գծի շարունակությունը և հաստատել են այդ ճանապարհը»։
Անդրադառնալով սրբավայրի պաշտպանության գործում աֆղան մարտիկների դերակատարությանն Ահմադ Վահիդին ասել է.«Աֆղանները նպատակաուղղված և հավատքով են գնացել այս ճանապարհով և տարածաշրջանի ժողովուրդները շարունակում են պաշտպանել դիմադրության ուղին»: