ԻԻՀ նախագահը զգուշացրել է Աֆղանստանի ժողովրդի դեմ սապռնալիքների տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i170214-ԻԻՀ_նախագահը_զգուշացրել_է_Աֆղանստանի_ժողովրդի_դեմ_սապռնալիքների_տարածման_կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը զգուշացրել է Աֆղանստանի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ ուղղված սպառնալիքների տարածման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2022 13:41 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը զգուշացրել է Աֆղանստանի ժողովրդի դեմ սապռնալիքների տարածման կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը զգուշացրել է Աֆղանստանի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ ուղղված սպառնալիքների տարածման կապակցությամբ:

Աֆղանստանի տարբեր շրջանների դպրոցներում և մզկիթներում ահաբեկչական պայթյունների կրկնվելուց  հետո, որոննց հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով աֆղանցիներ, Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը հղած ուղերձում  զգուշացրել է Աֆղանստանի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ ուղղված սպառնալիքների տարածման կապակցությամբ:

Խստորեն դատապարտելով Աֆղանստանում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները՝ Ռայիսին ընդգծել է  հատկապես դպրոցներում, մզկիթներում և կրոնական կենտրոններում բոլոր աֆղանցիների լիարժեք անվտանգությունն  ապահովելու անհրաժեշտությունը:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահը նույնպես ընդգծել է, որ Աֆղանստանի ղեկավարները պետք է  հայտնաբերեն ու պատժեն վերջին ահաբեկչական հարձակումների հեղինակներին: Նա  հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել և գործի դնել իր բոլոր միջոցները՝ թաքֆիրական ահաբեկչական  սպառնալիքին դիմակայելու և նման հարձակումների կրկնությունը կանխելու համար, ինչպես նաև պատրաստ է եղբայրական օգնություն ցուցաբերել  ահաբեկչական հարձակումների հետևանքով վրիավորներին բուժելու հարցում: