Սահմանային լարվածություն Իրանի ու Աֆղանստանի միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i170222-Սահմանային_լարվածություն_Իրանի_ու_Աֆղանստանի_միջև
Աֆղանստանի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը երկու երկրների միջև սահմանային լարվածության առնչությամբ հայտարարել է.-«Թալիբների ներքին գործերի և պաշտպանության նախարարության հետ հեռախոսազրույցում, նշվել է, որ պետք է դադարեցնել աշխատանքները և հարցը կարգավորել երկու երկրի փաստաթղթերի արդիականացման և սահմանների գերագույն հանձնաժողովի շրջանակներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2022 14:23 Asia/Tehran
  • Սահմանային լարվածություն Իրանի ու Աֆղանստանի միջև

Աֆղանստանի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը երկու երկրների միջև սահմանային լարվածության առնչությամբ հայտարարել է.-«Թալիբների ներքին գործերի և պաշտպանության նախարարության հետ հեռախոսազրույցում, նշվել է, որ պետք է դադարեցնել աշխատանքները և հարցը կարգավորել երկու երկրի փաստաթղթերի արդիականացման և սահմանների գերագույն հանձնաժողովի շրջանակներում»:

Աֆղանստանի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հասան Քազեմիե Ղոմին այսօր Դուղարունի սահմանային միջադեպի վերաբերյալ ասել է.«Այսօր թալիբները փորձել են առանց նախնական համաձայնեցման ճանապարհ կառուցել Դուղարուն սահմանային գոտում և խախտել սահմանը, սակայն  Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները կանխել են նրանց այդ քայլը»:

Քազեմի Ղոմին հավելել է.«Թալիբների Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հետ ունեցած հեռախոսազանգում ընդգծվել է, որ հարցը պետք է լուծել երկու երկրների փաստաթղթերի արդիականացման և սահմանային  գերագույն անձնաժողովի շրջանակներում»։

Ականատեսների վկայությամբ՝ լարվածությունը ծագել է այն բանից հետո, երբ թալիբների սահմանային ուժերը ծրագրել են ճանապարհ կառուցել երկու երկրների սահմանային գոտում, ինչին հակադրվել են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահները։

Իրանի այս քայլը հանդիպեց թալիբների ուժերի դիմադրությանը, և երկու կողմերը պատրաստվածության բերվեցին: