Իրանական գիտելիքահենք ընկերությունները պատրաստ են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i170340-Իրանական_գիտելիքահենք_ընկերությունները_պատրաստ_են_իրենց_արտադրանքն_արտահանել_Ռուսաստան
Իրանի նախագահի նորարարության և բարգավաճման հիմնադրամի լիազորությունների գծով տնօրենը հայտարարել է իրանական գիտելիքահենք ընկերությունների պատրաստակամության մասին՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանք արտահանել Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 08:37 Asia/Tehran
  • Իրանական գիտելիքահենք ընկերությունները պատրաստ են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան

Իրանի նախագահի նորարարության և բարգավաճման հիմնադրամի լիազորությունների գծով տնօրենը հայտարարել է իրանական գիտելիքահենք ընկերությունների պատրաստակամության մասին՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանք արտահանել Ռուսաստան:

Թեհրանում տեղի է ունեցել «Արտահանման կիրակիներ» 29-րդ ցուցահանդեսը, որին մասնակցել են տեշական գիտելիքահենք ընկերությունների ներկայացուցիչները և ռուսական բիզնես պատվիրակությունը։

Ցուցահանդեսին մասնակցած իրանական ընկերությունները ցուցադրել են իերցն արտադրանքը կապի և տեղեկատվության ոլորտում:

Իրանի նախագահի նորարարության և բարգավաճման հիմնադրամի լիազորությունների գծով տնօրեն Մարզիե Շավերդին ասել է. «Նախորդ 28 միջոցառումների ընթացքում 15 ընկերություններ կարողացել են կնքել արտահանման պայմանագրեր»։

Նա հավելել է. «Ցուցահանդեսի շրջանակում, իրանական գիտելիքահենք ընկերությունների փորձագետները և ռուս շուկայագետները քննարկել ենն իրանական գիտելիքահեն արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ արտահանելու ուղիները»: