Ռայիսի. Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բարելավելու լայն կարողություններ կան
Իրանի նախագահն ասել է. « Հաշվի առնելով երկու երկրների փոխգործակցությունը, որը միշտ հիմնված է բարիդրացիության և բարեկամության վրա, Թեհրանի և Երևանի միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների մակարդակը բարելավելու մեծ պոտենցիալներ կան»։
Էբրահիմ Ռայիսին Իրանում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան Արսեն Այվագյանի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետևողական քաղաքականությանը ցանկացած ագրեսիայի ընդիմանալն է հավելել է.«Այն, ինչն այսօր առանձնացնում է Իրանին մնացած աշխարհից, սկզբունքային դիրքորոշումն է ԱՄՆ ագրեսիայի և հեգեմոն երկրների դեմ»:
Ռայիսին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իրավունքը»:
Թեհրանում ՀՀ նոր դեսպան Արսեն Ավագյանն ընդգծել է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի պաշտոնյաների վճռականությունը և հավելել .«Հայաստանը պատրաստ է երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական հարաբերությունների մակարդակի»: