Ռայիսի.Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքը երկրների հետ արդար հարաբերությունների զարգացումն է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքը տարբեր երկրների հետ արդար հարաբերությունների զարգացումն է»։
Երկուշաբթի օրը Բուրունդիի Հանրապետության դեսպան Ժերար Բիկե Բաքվի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները կընդլայնվեն, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքը տարբեր երկրների հետ արդար հարաբերությունների զարգացումն է, և դրա հիման վրա մենք փորձում ենք ընդլայնել առկա կարողությունները փոխադարձ օգուտներ ապահովելու համար»։
ԻԻՀ նախագահն ասել է.«Մենք հետամուտ ենք տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացմանը ապահովելով երկուստեք շահերը և սա Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության հիմնական առանցքներից մեկն է: Մինչդեռ արևմտյան երկրները բացահայտորեն հայտարարում են, որ այլ երկրների հետ հարաբերություններում իրենք հետևում են միայն իրենց շահին»: