Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական կեղծ ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մի հոդվածում գրել է, որ կեղծ Սիոնիստական ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անկայունության և անապահովության կարևորագույն պատճառներից մեկն է հանդիսանում։
Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Ղոդս Ալ-Արաբի» թերթում գրել է.«Օկուպացիայի դադարեցումը, Պաղեստինի բոլոր հիմնական բնակիչների և փախստականների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումը՝ իրենց ճակատագիրը որոշելու համար, պաղեստինյան խնդրի լուծումն է»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Ղուդսի օրը եզակի կերպով արտացոլում է մուսուլմանների և աշխարհի բոլոր ազատատենչների միասնությունը՝ Պաղեստինին աջակցելու համար, ատելությունը օկուպանտ սիոնիստներից, Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտումը և սիոնիստների ռասիստական ու անմարդկային արարքների դատապարտումը, այս օրվա դիմադրության խորհրդանիշ է»:
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է. «Արաբական և իսլամական որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը օկուպանտ ռեժիմի հետ սիոնիստներին ավելի կատաղեցրեց իրենց վայրագության և ճնշումների մեջ»: