Ղալիբաֆ. Աֆղանստանում կայուն անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է համնդհանուր կառավարության ձևավորում
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն Աֆղանստանում կայուն անվտանգության ապահովման նախապայման է անվանել ներառական կառավարության ձեւավորումը։
Ըստ Iran Press News գործակալության, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կիրակի օրը խորհրդարանի դռնբաց նիստից առաջ ունեցած ելույթում ասել է. «Այս օրերին ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ին օգտագործում է Աֆղանստանում անապահովություն, էթնիկ-կրոնական տարաձայնություններ սերմանելու, երկրի ճնշված ժողովրդի համար ճգնաժամ ստեղծելու և Քաբուլում տեղակայված կառավարությունից փրկագին պահանջելու համար»։
Ղալիբաֆը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը անվտանգության ապահովումը համարում է Քաբուլի պարտականությունը, որը բնականաբար մինչ օրս չի կարողացել կատարել դա»։
Խորհրդարանի նախագահը հավելել է. «Այս առումով Աֆղանստանի բոլոր էթնիկ խմբերին ներկայացնող համնդհանուր կառավարության ձևավորումը, կայուն անվտանգության ապահովման գործում հաջողության հասնելու առաջին պահանջներից է»։
Ղալիբաֆը ֆեթրի տոնի կապակցությամբ շնորհավորել է աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես՝ իսլամական Իրանի պատվավոր և հավատարիմ ժողովրդին: