Ռայիսին կարևորել է Իրան-Թուրքմենստան հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i171100-Ռայիսին_կարևորել_է_Իրան_Թուրքմենստան_հարաբերությունների_զարգացման_գործընթացն_արագացնելու_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է Իրանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2022 18:59 Asia/Tehran
  • Ռայիսին կարևորել է Իրան-Թուրքմենստան հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է Իրանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը։

Երեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով նրան և երկրի ժողովրդին Ֆեթրի տոնի կապակցությամբ, ասել է, որ Թուրքմենստանի նախորդ նախագահության նախաձեռնությամբ  լավ առաջընթաց են գրանցել Թեհրանի և Աշխաբադի փոխգործակցության տարբեր, ներառյալ գազային, տարանցում և երկաթուղային համագործակցության ոլորտներորում և վստահ եմ, որ առաջիկայում ձեր ղեկավարությամբ կարագացվի այս գործընթացը։

Սարդար Բերդիմուհամեդովն այս հեռախոսազրույցում ասել է․ «Առկա ներուժի շնորհիվ, Թուրքմենստանը հետաքրքրված է օգտագործել իր ջանքերը՝ արագացնելու երկկողմ փոխգործակցության մակարդակի բարելավումը և անկասկած, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի գործունեությունը կօգնի հասնել  այս նպատակին»։