Ռայիսին կարևորել է Իրան-Թուրքմենստան հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է Իրանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը։
Երեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով նրան և երկրի ժողովրդին Ֆեթրի տոնի կապակցությամբ, ասել է, որ Թուրքմենստանի նախորդ նախագահության նախաձեռնությամբ լավ առաջընթաց են գրանցել Թեհրանի և Աշխաբադի փոխգործակցության տարբեր, ներառյալ գազային, տարանցում և երկաթուղային համագործակցության ոլորտներորում և վստահ եմ, որ առաջիկայում ձեր ղեկավարությամբ կարագացվի այս գործընթացը։
Սարդար Բերդիմուհամեդովն այս հեռախոսազրույցում ասել է․ «Առկա ներուժի շնորհիվ, Թուրքմենստանը հետաքրքրված է օգտագործել իր ջանքերը՝ արագացնելու երկկողմ փոխգործակցության մակարդակի բարելավումը և անկասկած, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի գործունեությունը կօգնի հասնել այս նպատակին»։