Reuters. Իրանի տնտեսությունը կախված չք ՀԳՀԾ-ից
(last modified Thu, 05 May 2022 12:59:08 GMT )
Մայիս 05, 2022 17:29 Asia/Tehran
  • Reuters. Իրանի տնտեսությունը կախված չք ՀԳՀԾ-ից

Reuters-ը հաղորդել է, որ Իրանի տնտեսությունն այժմ այնքան էլ կախված չէ ՀԳՀԾ-ից, իսկ եթե պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ Վիեննայի բանակցությունները վերսկսվեն, դա հզոր լծակ կապահովի իրանցի բանակցողների համար։

Գործակալությունը գրում է, որ Իրանի պաշտոնյաները գերտերությունների հետ պատժամիջոցների նվազեցման շուրջ բանակցություններ չեն վարում և   նպատակը  պատժամիջոցների լիարժեք չեղարկումն է։

The Wall Street Journal-ը վերջերս հաղորդել էր, որ 2022 թվականի առաջին եռամսյակում  Իրանի արտահանումն ավելի արագ է աճել, քան արևմտյան Ասիայի մյուս երկրները  և նավթի արտահանման ամենաբարձր մակարդակն է գրանցել 2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի դուրս գալուց հետո:

Wall Street Journal-ի հաղորդման համաձայն,  2022 թվականին էներգակիրների մատակարարման նվազման  և գների աճի ֆոնին Իրանի նավթի արտահանման ծավալն աճել աճել է: Իրանի նավթի արտահանումը 2022 թվականի առաջին երեք ամսում հասել է օրական 870 հազար բարելի, ինչը 30 տոկոսով ավելի է 2021 թվականի 668 հազար բարելի միջին ցուցանիշից։

Հաղորդման համաձայն, սա ցույց է տալիս, որ նավթի արտահանման խթանմանն ուղղված Իրանի ջանքերը արդյունավետ են եղել: