Քոլիվանդ. Իրանի պատժամիջոցները մեծ խոչընդոտ են հանդիսանում Կարմիր մահիկի մարդասիրական գործունեության համար
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները համարել է հիմնական խոչընդոտ Կարմիր մահիկի մարդասիրական գործունեության համար։
Փիր Հոսեյն Քոլիվանդն Իրանի Կարմիր մահիկի ընկերության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Ազգային համայնքների համագործակցությունն ու միասնությունն աշխարհում կարիքավորների և տուժածների խնդիրների հաղթահարման ուղին է»:
Նրա խոսքով՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը համոզված է, որ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների, ինչպես նաև մարդասիրական կազմակերպությունների ու հաստատությունների միջև համերաշխությունն ու համագործակցությունը կարող է արդյունավետ դեր խաղալ ամբողջ աշխարհում մարդկային արժանապատվությունը հարգելու և խթանելու գործում: