ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց
https://parstoday.ir/hy/news/world-i240822-ԿԽՄԿ_ներկայացուցիչներն_այցելել_են_Ադրբեջանում_պահվող_բոլոր_հաստատված_հայ_անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
(last modified 2025-12-26T05:27:02+00:00 )
Դեկտեմբեր 26, 2025 08:57 Asia/Tehran
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը», - ասաց Ամատունին:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին:

Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։