Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է պատերազմին Ուկրաինայում և աշխարհի ցանկացած կետում
(last modified Sun, 08 May 2022 14:24:07 GMT )
Մայիս 08, 2022 18:54 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարն ասել է.«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև քաղաքական բանակցությունները հնարավորինս շուտ պետք է հանգեցնեն պատերազմի ավարտին և հրադադարին»։

Շաբաթ օրը, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանը դեմ է պատերազմին Իրաքում, Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում և աշխարհի ցանկացած կետում: Թեհրանը համոզված է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը քաղաքական է, և որ քաղաքական բանակցությունները պետք է հանգեցնեն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և հրադադարի հաստատմանը»:

Ամիր Աբդոլահյանը նշել է, որ երեք հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, և ՌԴ ԱԳ նախարարի հետ  երկու հանդիպումներում նրան է փոխանցվել Ուկրաինայի արտգործնախարարի ուղերձը՝ բանակցություններ անցկացնելու և հրադադարի մասին։

Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ վերջին ամիսների ընթացքում, Լեհաստանը կարևոր մարդասիրական դեր է խաղացել Ուկրաինայի պատերազմի առաջին օրերին, ինչպես ուկրաինացի փախստականների, այնպես էլ Իրանի քաղաքացիների՝ Ուկրաինայի տարբեր շրջաններից Լեհաստան, իսկ այնտեղից էլ Իրան  տեղափոխման համար, ինչը գնահատելի  է: