Իրանի արտգործնախարարի խորհրդական. Սիրիայում քաղաքական և անվտանգության իրավիճակը բարելավվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i171574-Իրանի_արտգործնախարարի_խորհրդական._Սիրիայում_քաղաքական_և_անվտանգության_իրավիճակը_բարելավվել_է
«Սիրիայի քաղաքական և անվտանգության իրավիճակը բարելավվել է անցյալի համեմատ, սակայն պատժամիջոցների ճնշումը և տնտեսական խնդիրները շարունակում են պատուհասել սիրիացիներին», - ասել է Իրանի արտգործնախարարի գլխավոր խորհրդականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2022 13:49 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարի խորհրդական. Սիրիայում քաղաքական և անվտանգության իրավիճակը բարելավվել է

«Սիրիայի քաղաքական և անվտանգության իրավիճակը բարելավվել է անցյալի համեմատ, սակայն պատժամիջոցների ճնշումը և տնտեսական խնդիրները շարունակում են պատուհասել սիրիացիներին», - ասել է Իրանի արտգործնախարարի գլխավոր խորհրդականը:

Ալի Ասղար Խաջին երկուշաբթի օրը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինիի հետ: Հանդիպմանն անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, Խաջին ասել է.«Միջազգային կազմակերպությունները, հատկապես Կարմիր Խաչը, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը՝ պատժամիջոցները չեղարկելու և Սիրիայի վերականգնման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2585 բանաձեւի իրականացման համար»:

Խաջին հավելել է.«Այժմ Եմենում համազգային զինադադարի հաստատմամբ պայմաններ են ստեղծվել պաշարումը վերացնելու, օգնություն տրամադրելու, Սանաայի օդանավակայանով հիվանդներին արտասահման տեղափոխելու և գերիների փոխանակման համար»։

Կարմիր Խաչի գլխավոր տնօրենն ասել է.«Կարմիր Խաչը կարևորում է Եմենի ու Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելը, և այդ օգնությունները չպետք է ազդվեն քաղաքական խնդիրներից»։

Անդրադառնալով Սիրիայում Կարմիր Խաչի գրասենյակի ներկայությանը և ծառայություններին, Մարդինին հայտարարել է Սիրիայի և Եմենի ժողովրդին օգնելու հարցով Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին: