Իրանի ԱԳՆ-ն կարևորում է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցությունը
(last modified Tue, 10 May 2022 03:57:24 GMT )
Մայիս 10, 2022 08:27 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն կարևորում է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցությունը

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Սինայի թերակղզում եգիպտական ​​բանակի դեմ վերջերս իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ զինվորներ:

Խաթիբզադեն ասել է «Արտաքին ուժերի աջակցությամբ իսլամական երկրներում տարածված ահաբեկչության չարագուշակ երևույթի դեմ պայքարը պահանջում է սերտ համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ»։

Շաբաթ օրը, Սուեզի ջրանցքի արևելքում տեղակայված եգիպտական ​​բանակի դիրքերը ենթարկվել են ահաբեկչական հարձակման, ինչի  հետևանքով զոհվել է 11 զինվոր, այդ թվում՝ մեկ սպա, ևս հինգը վիրավորվել են։

Կիրակի օրը տրածած հաղորդագրությամբ, ԻԼԻՊ-ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

Եգիպտոսում աճող անապահովությունն ու ահաբեկչական հարձակումները առթել են ժողովրդի  դժգոհությունը գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի նկատմամբ։