Իրանի ԱԳՆ-ն կարևորում է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցությունը
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Սինայի թերակղզում եգիպտական բանակի դեմ վերջերս իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ զինվորներ:
Խաթիբզադեն ասել է «Արտաքին ուժերի աջակցությամբ իսլամական երկրներում տարածված ահաբեկչության չարագուշակ երևույթի դեմ պայքարը պահանջում է սերտ համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ»։
Շաբաթ օրը, Սուեզի ջրանցքի արևելքում տեղակայված եգիպտական բանակի դիրքերը ենթարկվել են ահաբեկչական հարձակման, ինչի հետևանքով զոհվել է 11 զինվոր, այդ թվում՝ մեկ սպա, ևս հինգը վիրավորվել են։
Կիրակի օրը տրածած հաղորդագրությամբ, ԻԼԻՊ-ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:
Եգիպտոսում աճող անապահովությունն ու ահաբեկչական հարձակումները առթել են ժողովրդի դժգոհությունը գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի նկատմամբ։