Ալի Բաղերի Քանի. Դրացիական համագործակցությունը Իրանի ռազմավարական քաղաքականությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i171644-Ալի_Բաղերի_Քանի._Դրացիական_համագործակցությունը_Իրանի_ռազմավարական_քաղաքականությունն_է
Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Հարևանության փոխգործակցությունը ոչ թե խաչաձև մոտեցում է, այլ ԻԻՀ-ի ռազմավարական քաղաքականությունը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 10, 2022 18:34 Asia/Tehran
  • Ալի Բաղերի Քանի. Դրացիական համագործակցությունը Իրանի ռազմավարական քաղաքականությունն է

Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Հարևանության փոխգործակցությունը ոչ թե խաչաձև մոտեցում է, այլ ԻԻՀ-ի ռազմավարական քաղաքականությունը»։

Երեքշաբթի օրը, Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ահմադ Բին Հասան Ալ-Հեմադիի հետ Իրան-Կատար քաղաքական խորհրդակցությունների կոմիտեի շրջանակում Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում,  Ալի Բաղերի Քանին ասել է.«Տարածաշրջանային փոխգործակցությունն ու սերտաճումը ստեղծվում է քաղաքական փոխադարձ վստահության կառուցման և ամրապնդման և տնտեսական կապերի ամրապնդման միջոցով»:

Անդրադառնալով տարածաշրջանային շահերի հետ ազգային շահերի համընկնմանը  և ազգային շահերի ու տարածաշրջանի երկրների հավաքական շահերի միջև հակասության բացակայությանը,  Ալի ԲԱղերի Քանին ասել է.«Օտարերկրացիներին չպետք է թույլ տրվի իրենց հեգեմոնիան ահստատելու նպատակով, շահարկել տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունները»: 

Ալի Բաղերի Քանին հավելել է.«Օտարերկրացիների ներգրավվածությունը և նրանց ռազմական ներկայությունը Պարսից Ծոցում ապակայունացնող են և անվտանգություն չեն ստեղծում: Տարածաշրջանի երկրները կարող են կայունություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում քաղաքական համագործակցության և տնտեսական մերձեցման միջոցով»։

Կատարի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպմանն ասել է.«Կատարի կառավարությունը ԻԻՀ-ի հետ երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և տարածաշրջանային քաղաքական խորհրդակցությունների անցկացումը համարում է հավելյալ արժեք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»։