Իրանի էներգետիկայի նախարարը ժամանել է Երևան
Մայիս 11, 2022 03:50 Asia/Tehran
Երեքշաբթի երեկոյան Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը ժամանել է Երևան: Նախարարին դիմավորել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Հայաստան կատարած այցի շրջանակում, Ալի Աքբար Մեհրաբյանը կհանդիպի իրանցի գործարարների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հետ:
Նախատեսված է նաև Մեհրաբյանի հանդիպումը ՀՀ փոխվարչապետի և համատեղ հանձնաժողովի նախագահի հետ և մասնակցությունը Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին:
Նիստը կկայանա մայիսի 10-ից 11-ը՝ Երևանում։
Պիտակ