Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է ՀՀ-Իրան առևտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i171770-Իրանի_էներգետիկայի_նախարարը_հայտարարել_է_ՀՀ_Իրան_առևտրաշրջանառության_ծավալների_նշանակալի_բարձրացման_մասին
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2022 16:06 Asia/Tehran
  • Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է ՀՀ-Իրան առևտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացման մասին

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Նա նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի այս նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, մասնագետների գնահատականով, ամենաբովանդակալից և համապարփակ փաստաթղթերից է, որի մեջ ներկայացված են բոլոր ոլորտները:

«Ներկայում Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերությունների առավել զարգացման մասին մտածենք: Մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացմանը»,-ասաց նա: