Իրանում ՌԴ դեսպան. ՀԳՀԾ-ի վերականգնումը դեռ հնարավոր է
Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ դեռ հնարավոր է վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։
Լեւան Ջագարյանը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հավելել է.«Կրկին համաձայնության գալու հավանականություն կա, սակայն Իրանը պնդում է, որ հարգվեն իր կարմիր գծերը»։
Նա ասել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Բրյուսելում շարունակվում են դիվանագիտական խորհրդակցություններն ուղղված ՀԳՀԾ-ի վերականգնմանը։
Ռուսաստանի դեսպանն ընդգծել է. «Ջո Բայդենի կառավարությունը ԱՄՆ-ում մեծ ճնշման տակ է: ՀԳՀԾ-ի վերականգնմանը դեմ են ոչ միայն հանրապետական ընդդիմությունը, այլև մեծ թվով դեմոկրատներ»։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Էնրիկե Մորան չորեքշաբթի օրը այցելել է Թեհրան՝ Իրանի պաշտոնյաների հետ քննարկելու Վիեննայի բանակցությունները: