ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Թեհրան-Հյուսիս մայրուղի
https://parstoday.ir/hy/news/iran-i172274-ՀՀ_տարածքային_կառավարման_և_ենթակառուցվածքների_նախարարն_այցելել_է_Թեհրան_Հյուսիս_մայրուղի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեխնիկական և ինժեներական ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունների կարողություններին ծանոթանալու նպատակով այցելել է Թեհրան-Հյուսիս մայրուղի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 13:01 Asia/Tehran
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Թեհրան-Հյուսիս մայրուղի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեխնիկական և ինժեներական ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունների կարողություններին ծանոթանալու նպատակով այցելել է Թեհրան-Հյուսիս մայրուղի:

Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղու նախագիծն Իրանում ճանապարհաշինության  ամենախոշոր նախագծերից  է, որը նախագծվել և կառուցվել է Թեհրանից դեպի հյուսիս տանող ճանապարհը կրճատելու և Չալուս ու Նովշահր քաղաքներին  դյուրին հասանելիություն ապահովելու համար:

121 կմ երկարությամբ այս ավտոմայրուղին, որը կրճատել է Թեհրանից դեպի հյուսիս տանող ճանապարհը, անցնում է Թեհրան, Ալբորզ և Մազանդարան նահանգներով:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին և  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր  այցելել են Թեհրան-Հյուսիս մայրուղի:

Այցի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաշվի առնելով տարանցիկ երթուղիների կառուցման  ոլորտում իրանցի մասնագետների տեխնիկական և ինժեներական կարողությունները, ցանկություն է հայտնել, որ վերջիններս համագործակցեն Իրանի և Հայաստանի միջև «Հյուսիս-հարավ» միջանցքն ավարտին ահսցնելու  գործում: