ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են առավելագույնս ազգային արժույթներով հաշվարկների անցնել
https://parstoday.ir/hy/news/iran-i173030-ՌԴ_ն_ու_Իրանը_պայմանավորվել_են_առավելագույնս_ազգային_արժույթներով_հաշվարկների_անցնել
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առավելագույնս ազգային արժույթներով հաշվարկների անցնել, քննարկել են Shetab և «Միր» վճարային քարտերի աշխատանքի հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2022 13:12 Asia/Tehran
  • ՌԴ-ն ու Իրանը պայմանավորվել են առավելագույնս ազգային արժույթներով հաշվարկների անցնել

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առավելագույնս ազգային արժույթներով հաշվարկների անցնել, քննարկել են Shetab և «Միր» վճարային քարտերի աշխատանքի հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Նա ասել է, որ առանցքային թեմաներից են դարձել երկրների միջև ֆինանսաբանկային փոխհարաբերությունները, փոխադարձ հաշվարկների համար պայմանների ստեղծումը և իրավաբանական անձանց, կազմակերպությունների միջև վճարումների ընդունումը:

«Կարևոր է, որ մենք պայմանավորվել ենք առավելագույնս ազգային արժույթներով հաշվարկների անցնել ու Կենտրոնական բանկերի հետ քննարկել ենք ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի տարածումն ու աշխատանքը, ինչպես նաև վճարային քարտերի միացումն ու Shetab և «Միր» վճարային քարտերի աշխատանքի հնարավորությունները», - ավելացրել է փոխվարչապետը:

Նովակը նաև նշել է, որ առաջիկայում սպասվում է Իրանի Կենտրոնական բանկի ու ֆինանսների նախարարության ներկայացուցիչների այցը Մոսկվա։ Նրանք կշարունակեն քննարկել Ռուսաստանի հետ համագործակցությունը: