Իրանում Հունաստանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն
Հունաստանի ջրային սահմաններում Իրանի դրոշը կրող նավի բեռնվածքը առգրավվելոց հետո Հունաստանի դեսպանի բացակայության պատճառով, այս երկրի գործերի հավատարմատարը կանչվ ել է Իրանի ԱԳ նախարարություն: Իրանը խստագույնս բողոքել է Հունաստանի այս քայլի դեմ:
Հունաստանի գործերի հավտարմատարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳՆ Միջերկրականի վարչության տնօրենը հիշեցնելով Հունաստանի միջազգային պարտավորությունները և հաշվի առնելով տեխնիկական անսարքության պատճառով Իրանի դրոշը կրող նավի կանգ առնելը, անընդունելի ու դատապարտելի է համարել ԱՄՆ-ի անօրինական ճնշումներին հանձնվելը, ասելով.«Իրանի դրոշը կրող նավի բեռնվածքի բռնագրավումը միջազգային ծովահենության բացահայտ օրինակ է, ինչի համար պատասխանատու են Հունաստանի կառավարությունը և ապրօրինի բռնագրավողները»:
Իրանի ԱԳ նախարարության Միջերկրականի վարչության տնօրենը հավելել է.«ԻԻՀ-ն չի անտեսելու իր օրինական իրավունքները և ակնկալում է, որ Հունաստանի կառավարությունը հավատարիմ մնա ծովագնացության ու նավավարության ոլորտում իր միջազգային պարտավորություններից»:
Հանդիպման ընթացքում Հունաստանի գործերի հավատարմատարը նույնպես հայտարարել է, որ անմիջապես Հունաստանի կառավարության կփոխանցի ԻԻՀ-ի դժգոհությունն ու բողոքը: