Մայիս 27, 2022 12:17 Asia/Tehran
  • Մարանդի. ԱՄՆ-ն փորձում է իրեն ներկայացնել որպես  աշխարհի ոստիկան

Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների չեղարկման հարցերով Իրանի բանակցային թիմի խորհրդականն ասել է, որ ԱՄՆ-ն փորձում է իրեն ներկայացնել որպես աշխարհի ոստիկան։

Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների չեղարկման հարցերով Իրանի բանակցային թիմի խորհրդական Մոհամմեդ Մարանդին անդրադառնալով Հունաստանում իրանական նավթի բռնագրավմանը, ընդգծել է բռնագրավված իրանական նավթը  վերադարձնելու անհրաժեշտությունը։

«Ալ-Մայադին» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Մարանդին հավելել է.«Իրանը կապ չունի փողերի լվացման և նավթի մաքսանենգության հետ, իսկ ԱՄՆ-ն փորձում է իրեն ներկայացնել որպես համաշխարհային ոստիկան: Իրանական նավթի առգրավված բեռը պետք է վերադարձվի, քանի որ սա համարվում է ԱՄՆ-ի կողմից իրականացված գողություն: 

Մարանդին հստակեցրել է.«ԱՄՆ-ին և Եվրոպային անհրաժեշտ են և՛ միջուկային համաձայնագիր, և՛ նավթ: Վիեննայի բանակցությունների ներկայիս խնդիրը ոչ թե ԻՀՊԿ-ի հանումն է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, այլ այն երաշխիքը, որ ԱՄՆ-ն կմնա ցանկացած համաձայնության մեջ»։

Պիտակ