Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ներկայացրել է իր սկզբունքային դիրքորոշումները
(last modified Wed, 08 Jun 2022 13:00:39 GMT )
Հունիս 08, 2022 17:30 Asia/Tehran

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցչության ղեկավարն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումները։

Մոհամմեդ Ռեզա Ղայեբին քննադատելով ՀԳՀԾ-ի մյուս անդամներիի կողմից իրենց պարտավորությունները չկատարելն, անդրադառնալով այս միջազգային համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելուն, հավելել է.«Այս պատժամիջոցները ոչ միայն ճնշում են ֆիզիկական անձանց և ընկերությունների գործունեությունն ամբողջ աշխարհում, այլև  բացասական ազդեցություն են թողնում  այն երկրների և միջազգային կազմակերպությունների արտաքին քաղաքականության վրա, որոնք աջակցում են ՀԳՀԾ-ին  և ցանկանում են  առևտուր անել  Իրանի հետ»:

Ընդգծելով Իրանի ռազմավարական համբերատարությանը և ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք և օրինական իրականացմանը, Ղայեբին հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունը չի կարող փոխադարձ կամ իրավական պատասխան համարվել: Նա նշել է, որ Արևմուտքը  չարաշահում է իր ուժը,  խախտում միջազգային իրավունքի նորմերը և անկասկած թուլացնում  ՄԱԿ-ի կանոնադրությունը։