Նաջաֆի. Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը վարկաբեկման ձախողումը փոխհատուցելու անհիմն փորձ է
https://parstoday.ir/hy/news/iran-i239506-Նաջաֆի._Կառավարիչների_խորհրդի_հակաիրանական_բանաձևը_վարկաբեկման_ձախողումը_փոխհատուցելու_անհիմն_փորձ_է
Արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից Իրանի միջուկային ծրագրի դեմ բանաձևի ընդունմանը, Վիեննայում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն այս գործողությունը համարել է ԱՄՆ-ի և Եվրոպական եռյակի կողմից «Ձգանի մեխանիզմի» ձախողումը փոխհատուցելու անհիմն փորձ։
(last modified 2025-11-21T08:02:49+00:00 )
Նոյեմբեր 21, 2025 11:32 Asia/Tehran
  • Նաջաֆի. Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը վարկաբեկման ձախողումը փոխհատուցելու անհիմն փորձ է

Արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից Իրանի միջուկային ծրագրի դեմ բանաձևի ընդունմանը, Վիեննայում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն այս գործողությունը համարել է ԱՄՆ-ի և Եվրոպական եռյակի կողմից «Ձգանի մեխանիզմի» ձախողումը փոխհատուցելու անհիմն փորձ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Ռեզա Նաջաֆին, հղում անելով  գործակալության գլխավոր տնօրենի վերջին զեկույցին, ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա իրականացված անօրինական և սադրիչ հարձակումների հետևանքն է։

Նա հավելել է, որ հարձակումների հետևանքով ստուգումները դադարեցվել է և գործակալության տեսուչները հետ են կանչվել, իսկ գործակալությունն անվտանգության նկատառումներից ելնելով անհնար է համարել պաշտպանության միջոցների բնականոն իրականացումը։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը հավելել է․ «Այնուամենայնիվ, Թեհրանը բարի կամք դրևսորելով թույլ է տվել վերականգնել մոնիթորինգը և դրական է արձագանքել Գործակալության բոլոր խնդրանքներին՝ մուտք գործելու հարձակումներից չտուժած օբյեկտներ»։

Նաջաֆին ասել է, որ այս փաստերն անտեսելով՝ արևմտյան երկրները փորձում են կարգավորել իրավիճակը և անհիմն պահանջներ են ներկայացնում, իսկ վերջին բանաձևի նախագիծը քաղաքական ճնշման և փաստերի խեղաթյուրման գործիք է, քանի որ այս  հեղինակները դիտավորյալ խուսափում են հիշատակել իրենց ագրեսիվ հարձակումները։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որոնցում նա ստանձնել է այդ հարձակումների պատասխանատվությունը, և նշելով, որ նման դիրքորոշումները վկայում են անօրինական գործողությունները թաքցնելու համար դիվանագիտությունը որպես գործիք օգտագործելու մասին, Նաջաֆին ասել է․ «Իրանը միշտ պատրաստ է եղել կառուցողական ներգրավվածության, բայց ճնշումն ու սպառնալիքները չի դիտարկում որպես դիվանագիտության փոխարինող, և իրանական ազգը երբեք չի նահանջի իր անբաժանելի իրավունքներից»։