Ամիր Աբդոլլահյան. Իրանը նպատակ չունի միջուկային ռումբ ստեղծել
Իրանի արտգործնախարարն ասել է.«Հակառակ թշնամիների մեղադրանքներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվել իր իսլամական սկզբունքներից և նպատակ չունի ատոմային ռումբ ստեղծել»:
Հոսեյն Ամիր Աբդոլլայանը, չորեքշաբթի օրը, Հնդկաստանի մի խումբ հնդիկ մուսուլման գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Միջուկային բանակցությունների ժամանակ արևմտյան երկրները խոստովանեցին, որ կարող էին անտեսել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները, փոխարենն Իրանից պահանջելով վերջ դնել Պաղեստինին աջակցությութան հարցին»:
Նա հավելել է. «Պաղեստինի ժողովրդին աջակցելը և մուսուլմանների առաջին ղիբլան ազատելը բոլոր մուսուլմանների կրոնական պարտքն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչում Իսրայելի գոյությունը»:
Անդրադառնալով ԻԻՀ մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իմամ Խոմեյնիի վախճանից հետո հետևեց ԻԻՀ հիմնադրի գաղափարներին, և այսօր Իրանում և իսլամական աշխարհում բոլորը հրավիրվել են վերակենդանացնելու իսլամական մեծ քաղաքակրթությունն ամբողջ աշխարհում»: