Իրանը կարևորել է Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i174250-Իրանը_կարևորել_է_Վրաստանի_հետ_տնտեսական_հարաբերությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Խորհրդառանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալն իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների համատեղ համագործակցությանն ընդգծել է.«Երկու երկրների դիվանագիտությունը պետք է հագեցած լինի երկու ժողովուրդների շահերից բխող համատեղ տնտեսական ծրագրերով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 12:58 Asia/Tehran
  • Իրանը կարևորել է Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Խորհրդառանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալն իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների համատեղ համագործակցությանն ընդգծել է.«Երկու երկրների դիվանագիտությունը պետք է հագեցած լինի երկու ժողովուրդների շահերից բխող համատեղ տնտեսական ծրագրերով»:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախմբի փոխնախագահ Աբբաս Մողթադաին  Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գեորգի Խալաշվիլիի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների հարաբերություններն համարել է լավ  և աճող և նշել, որ պետք է արագացնել այս հարաբերությունների ընդլայնումը»:

Այս հանդիպմանը Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի մեկ այլ անդամ Մորթեզա Մահմուդվանդը  նաև ընդգծել է երկու երկրների միջև համատեղ համագործակցության կարևորությունը։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն, անդրադառնալով երկու երկրների լավ հարաբերություններին, ասել է.«Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը կարևոր է Վրաստանի խորհրդարանի և կառավարության համար, և Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջնային դիրք ունի Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ»: