Ամիր Աբդուլլահյանը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում
Իրանի արտգործնախարարը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում։
Շարունակելով իր ուղևորությունը Հնդկաստան՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդուլլահյանը հինգշաբթի օրը մեկնել է Մումբայ և հանդիպել հնդիկ գործարարների հետ։
Հնդիպմանը Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև առևտուրը խորը պատմություն ունի և հավելել. «Մենք ուրախ ենք, որ ունենք Չաբահար նավահանգիստը որպես անվտանգ և լավ ճանապարհ առևտրային հարաբերությունների զարգացման համար, և երկու կողմերն էլ շատ լավ մոտեցում ունեն Չաբահար նավահանգստի վերաբերյալ»:
Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Իրանում նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտում կան բազմաթիվ կարողություններ, որոնք դիտարկվում են Հնդկաստանի հետ առևտրային հարաբերություններում»։
Անդրադառնալով Հնդկաստանի հետ ներդրողների ներգրավման և տնտեսական զարգացման Իրանի առաջնահերթությանը, Իրանի արտգործնախարարն ասել է.«Բոլոր գործարարներին հրավիրում ենք գալ Իրան և օգտվել ներդրումային հնարավորություններից»: