Մադուրոն ծանոթացել է իրանական գիտելիքահենք ընկերությունների ձեռքբերումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i174440-Մադուրոն_ծանոթացել_է_իրանական_գիտելիքահենք_ընկերությունների_ձեռքբերումներին
Վենեսուելայի նախագահի Իրան կատարած այցի շրջանակներում, երկու երկրների նախագահներն այցելել են իրանական ընկերությունների ձեռքբերումների ցուցահանդես։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 04:37 Asia/Tehran

Վենեսուելայի նախագահի Իրան կատարած այցի շրջանակներում, երկու երկրների նախագահներն այցելել են իրանական ընկերությունների ձեռքբերումների ցուցահանդես։

 Նիկոլաս Մադուրոն, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի ուղեկցությամբ, այցելել է առողջապահության, պարենային անվտանգության, նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի ոլորտներում աշխատող իրանական մի շարք ընկերությունների ձեռքբերումների ցուցահանդես:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երկու երկրենրի նախագահները  ծանոթացել են նավթի ու գազի հետախուզման, արդյունահանման, նավթաքիմիական ապրանքների արտադրության, ինչպես նաև և էներգիայի մատակարարման շղթայի  ոլորտներում իրանական  ընկերությունների գործունեությանն ու  ձեռքբերումներին:

Ցուցահանդեսի առողջապահական բաժնում ներկայացված են լաբորատոր փաթեթների, անասունների և թռչնամսի պատվաստանյութեր,  առաջադեմ դեղամիջոցներ և պատվաստանյութեր, կենսապարարտանյութերի և թունաքիմիկատներ, համակարգչային տոմոգրաֆիայի սարքեր, օդափոխիչներ, դիալիզի մեքենաներ, վիրահատարանների և անզգայացման սարքավորումներ: