Գերմանացի զբոեսաշրջիկներ. Իրանը ապահով և գեղեցիկ երկիր է
(last modified Tue, 14 Jun 2022 13:12:39 GMT )
Հունիս 14, 2022 17:42 Asia/Tehran
  • Գերմանացի զբոեսաշրջիկներ. Իրանը ապահով և գեղեցիկ երկիր է

Գերմանացի զբոսաշրջիկներն ասել են.«Պատմական ու մշակությային բոլոր գրավչությունների կողքին, Իրանը նաև ապահով երկիր է»:

Մելանին ու Դանիելը, րոոնք հեծանիվով զբոսաշրջության համար ընտրել են Իրանը, շարունակելով իրենց ուղևորությունն այցելել են Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգ:

Գերմանացի երկու զբոսաշրջիկներ  Մելանին  ու  Դանիելը իրենց ուղևորությունը սկսել են 2019 թվականից և մինչ այժմ այցելել են 19 երկրների այդ թվում՝ Գերմանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Մարոկկո, Ավստրիա, Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա, Չեռնոգորիա, Ալբանիա, Մակեդոնիա, Բուլղարիա, Թուրքիա, Վրաստան, Հայաստան և Իրան: 

Շեշտելով որ ցանկանում է կրկին Իրան այցելել, Մելանին հավելում է է.«Զբոսաշրջիկների համար Իրանը ապահով երկիր է և նրանց համար ովքեր հեծանիվով են ճամփորդում, այդ ապահովությունը լիովին շոշոփելի է: Մինչ այժմ մեզանցից ոչ մեկի հետ որևէ դեպք չի պատահել և դժվարություն չենք ունեցել»: