Ամիր Աբդոլլահյան. Իրան-Թուրքմենստան հարաբերությունների ընդլայնման հիմքերն ամուր են
Նշելով, որ Իրան-Թուրքմենստան հարաբերությունների զարգացման հիմքերն ամուր են, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Մենք ունենք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի համապարփակ փաթեթ, ևպետք է գնանք դրանց լիարժեք գործադրման ճանապարհով»:
Երեքշաբթի օրը, Թուրքմենստանի նախագահի Իրան կատարելիք այցի նախօրեին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը հանդիպել և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Երկու երկրներն այս տարվա համար համագործակցության երեք կարևոր թեմա ունեն՝ ներառյալ 17-րդ Համատեղ տնտեսական հանձնաժողովը, 15-րդ Համատեղ հյուպատոսական և սահմանային հանձնաժողովը և երկու ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդակցությունների համատեղ կոմիտեի անցկացումը, ինչը պահանջում է երկու կողմերի ուշադրությունը»:
Անդրադառնալով այն խնդրին, որ Թուրքմենստանի նախագահի այցը Թեհրան վկայում է այդ երկրի համար Իրանի հետ հարաբերությունների մեծ նշանակության մասին, Ռաշիդ Մերեդովն ասել է.«Թուրքմենստանի կառավարությունը այցի համար պատրաստել է տարբեր փաստաթղթեր և ծրագրեր և հուսով է, որ այցի ընթացքում կտրվի այդ ծրագրերի գործադրման մեկնարկը»: